Հայ բժիշկերի կյանքից
ԵՊԲՀ. Ալբերտ Կապիկյան. «Մեր մեծերը»
Որպես ազդեցիկ գիտնական, որպես մարզիկ և ֆորքբոլի (forkball) հիանալի գնդակ մատուցող, որպես արվեստի և հումանիտար գիտությունների սիրահար և որպես մեկը, ով գնահատում էր մարդկանց կյանքը բոլոր ոլորտներում, Ալբերտ Կապիկյանը կամ պարզապես Ալը, ինչպես նրան ընկերներն էին դիմում, հայտնի էր իր ավյունով, հետաքրքրասիրությամբ, ազնվությամբ, ջերմությամբ և ուրիշներին օգնելու ցանկությամբ: Նա ազդել է երիտասարդ գիտնականների երկու սերունդների վրա, որոնցից շատերը հետագայում կարևոր ներդրում են ունեցել վարակիչ հիվանդությունների հետազոտման և կանխարգելման գործում:
Ալբերտ Կապիկյանը ծնվել է Նյու Յորքում, 1930 թվականին, հայ ներգաղթյալների ընտանիքում, որոնք տեղափոխվել են Էլիս կղզի՝ փրկվելով ցեղասպանությունից: Ընտանիքն ապրել է Միացյալ Նահանգներում, որտեղ Ալբերտը, 1952 թվականին ավարտել է Քինգի քոլեջը, այնուհետև Քորնելի բժշկական քոլեջը՝ 1956 թվականին։ 1957 թվականին Ալ Կապիկյանը լքում է Նյու Յորքը և սկսում աշխատել վարակիչ հիվանդությունների բնագավառի մասնագետների հետ Առողջապահության ազգային ինստիտուտում, երբ բջիջների մշակման տեխնոլոգիան նոր հորիզոններ բացեց վիրուսաբանության մեջ:
Ալբերտ Կապիկյան հայազգի վիրուսաբանը, ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի առաջամարտիկը, բժշկական գիտությունների դոկտորը և պարզապես գիտնականը, գիտական գործունեությանը զուգահեռ, 45 տարի շարունակ ղեկավարել է ԱՄՆ Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի վարակիչ հիվանդությունների լաբորատորիայի համաճարակաբանության բաժինը՝ մեծ ներդրում ունենալով հեպատիտ А-ի վիրուսի հայտնաբերման գործում։
Այդ ընթացքում նա հայտնաբերել է նորովիրուսը և երկարամյա աշխատանք տարել, որի արդյունքում ի հայտ եկավ առաջին արտոնագրված ռոտավիրուսային պատվաստանյութը:
Նրա հիմնարար և կլինիկական ուսումնասիրությունները, որոնք նպաստել են վիրուսների ուսումնասիրությանը և պատվաստանյութերի զարգացմանը, մեծ ազդեցություն են ունեցել:
Դոկտոր Կապիկյանը և նրա հետազոտական խումբը պարզել են ռոտավիրուսի փոխանցման մեխանիզմը, հայտնաբերել են վիրուսային սպիտակուցները, որոնք անհրաժեշտ են իմունային պատասխանը խթանելու համար և մշակել պատվաստանյութ, որը նախատեսված է ռոտավիրուսի մի քանի կարևոր շտամների դեմ: Այս ջանքերն ի վերջո հանգեցրին ԱՄՆ-ի Սննդի և դեղերի վարչության կողմից 1998 թվականին առաջին ռոտավիրուսային պատվաստանյութի մշակմանը, փորձարկմանն ու հաստատմանը:
Բժիշկ Կապիկյանին հաճախ անվանում էին գաստրոէնտերիտի վիրուսի հետազոտության հայր: 1973 թվականին բժիշկն ու նրա գործընկերները հայտնաբերել են Հեպատիտ Ա վիրուսը: Նա նաև ԱՄՆ-ում առաջին գիտնականն էր, որը հայտնաբերել էր մարդու ռոտավիրուսը (նորածինների մոտ ծանր լուծի ամենատարածված պատճառը):
Ալբերտ Կապիկյանի դերն անգնահատելի է իմունականխարգելման զարգացման գործընթացում։ Հայ վիրուսաբանի բազմամյա աշխատանքի արդյունքում են հայտնաբերվել ռոտավիրուսը, մարդու գաստրոէնտերիտի վիրուսը և Norwalk վիրուսը։
Բժշկության զարգացման մեջ իր ունեցած մեծ ավանդի համար Կապիկյանը պարգևատրվել է Սեյբինի անվան Պատվաստանյութերի ինստիտուտի կողմից ամեն տարի շնորհվող ոսկե մեդալով` դառնալով 13-րդ մրցանակակիրը։
Ալբերտ Կապիկյանի մահով (2014թ. փետրվարի 24-ին, 83 տարեկան) վարակաբանների համայնքը կորցրեց արժեքավոր գործընկերոջ, իսկ աշխարհը՝ խոշոր գիտաշխատողի, որն իր ներդրումն ունեցավ 20-րդ դարի կեսերի վիրուսային հիվանդությունների հայտնաբերման մեծ դարաշրջանում:
19.03.2025 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ